Home text

GS1 Armenia/ՋիԷս1 Արմենիա-ն հանդիսանում է GS1  միջազգային կազմակերպության անդամ: Այն Հայաստանի Հանրապետությունում գործող միակ լիազորված կազմակերպությունն է, որն իրավասու է զբաղվելու ապրանքների միջազգային կոդավորման GS1 hամակարգով։ ՋիԷս1 Արմենիան հիմնադրվել է 1995 թ. եւ գործում է Հայաստանում 1996 թ.-ից։

Գծիկավոր կոդերի ( շտրիխ կոդերի, bar code, штрих коды)  GS1 համակարգում Հայաստանի միակ կոդն է 485–ը, այսինքն ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը միանշանակ վկայում է, որ ձեռնարկությունը գրանցված է Հայաստանում։ Ընդանուր առմամբ (սա վերաբերվում է ապրանքների 95 %-ին) ապրանքի վրա 485–ով սկսվող գծիկավոր կոդը ցույց է տալիս որ ապրանքը արտադրված է Հայաստանում։

GS1  կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է (գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում), ներառում է 116 ազգային մարմիններ և ղեկավարում է կոդավորման աշխատանքները ամբողջ աշխարհում։

Չինաստանում Ժեջիանգ պրովինցիան (Zhejiang province), 65 միլիոն բնակչությամբ, համաձայնագիր է կնքել GS1-ի եւ GS1 China-ի հետ երկչափ կոդերրի անցման մտադրության մասին։

2024 թ․ հունվարից ՋիԷս1 Արմենիան իր հաճախորդներին բացի միաչափ գծիկավոր կոդերից, կհատկացնի նաեւ GS1 QR կոդեր, որի միջոցով կարող է կատարվել վաճառք։ 

GS1 QR կոդը կիրառելի է ամբողջ աշխարհում։

 

 

 

Գտեք Ձեր րնկերությունը եւ ապրանքատեսակները Verified by GS1-ում ( Ձեռնարկությունների եւ ապրանքների GS1/ՋիԷս1 գլոբալ ռեգիստերներ), այն թարմացվում է ժամը մեկ։ Նախորոք անհրաժեշտ է որ Ձեր ընկերությունը եւ ապրանքատեսակները գրանցված լինեն GS1 համակարգում։

(2024 Հունվարի 1-ից GEPIR ծրագիրը ամբողջովին փոխարինվել է VERIFIED BY GS1)

 

 

Անհրաժեշտ է գծիկավոր (շտրիխ) կոդ՞

Մեր տրամադրած գծիկավոր (շտրիխ) կոդերը եզակի են ամբողջ աշխարհում եւ դրանց միջոցով ապրանքները կարող են վաճառվել ամենուր

Կոդավորման կարգը

 

Կիրառությունը

Սկան է արվում աշխարհում օրական 5 միլիարդ անգամ, գրանցվում է 111 երկրներից կազմված ռեգիստրում

Ավելին